Պատանի ազատ ոճային ըմբիշները փայլուն ելույթ ունեցան Սերբիայում

14:00 - 05 Օգո, 2015

Սերբիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հինգ պատվիրակներից երեքը հասել են հաջողության:

Սուբոտիցայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել մինչեւ 46 կգ քաշային Արսեն Հարությունյանը, ով եզրափակչում  առավելության է հասել վրացի Գեորգի Խաչիձեի նկատմամբ՝ հաղթելով 10:3 հաշվով:  Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել նաև 54 կգ քաշային Վազգեն Թևանյանը, ով 2:0 եզրափակիչում հաղթել է թուրք Քաբար Դույումից:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից մի քայլ հետ մնաց  100կգ քաշային  Հովհաննես Մաղաքյանը, ով եզրափակիչում զիջեց Ադրբեջանը ներկայացնող Ալիմագոմեդ Ալիխմաևին:

Այլ նորություններ