ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՉԻՏԱ ԿՄԵԿՆԻ ԼՐԻՎ ԿԱԶՄՈՎ

11:37 - 02 Սեպ, 2025

Առաջիկա օրերին հեռավոր մրցուղերթի կմեկնի Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը: ՌԴ Չիտա քաղաքում սեպտեմբերի 7 – 14 –ը տեղի կունենա Եվրասիայի գավաթի խաղարկությունը:

Մեր թիմը ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ  հանդես կգա լրիվ կազմով: Մասնագետը արժևորում է խաղարկվող մրցանակները ու, բացի այդ, նա նպատակ ունի լիարժեք պատկերացում ունենալ  բոլոր 13 քաշային կարգերում հանդես եկող իր սաների մարզական – մասնագիտական և մարտական որակների մասին: Պետք է պատվով ներկայանալ  նաև նոյեմբերի 1 -14 –ը Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական և դրա հետ զուգահեռաբար անցկացվելիք մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Մեր բռնցքամարտիկները Երևան – Մոսկվա – Չիտա չվերթով մրցումների կմեկնեն  սեպտեմբերի 5 –ին: Եվրասիայի ստուգատեսին մասնակցության հայտ է առայժմ  ներկայացրել 21 երկիր:

 

Այլ նորություններ