Արոնյանը գրանցեց իր յոթերորդ ոչ-ոքին

17:30 - 26 Փետ, 2017

Շարժայում ընթանում է «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլը (18 մասնակից, շվեյցարական համակարգ, 9 տուր):

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը յոթերորդ տուրում ոչ-ոքի խաղաց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապպորտի հետ:

Յոթերորդ տուրի արդյունքներն են. Սալեմ- Ռյազանցեւ 1:0, Լի Չաո- Էլյանով 1:0, Ռապպորտ-Արոնյան, Վաշյե-Լագրավ-Յակովենկո, Մամեդյարով-Նեպոմնյաշչի, Դին Լիժեն-Նակամուրա, Վալյեխո-Հոու Յիֆան, Տոմաշեւսկի-Համմեր, Գրիշչուկ-Ադամս՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1-2. Վաշյե-Լագրավ, Մամեդյարով՝ 4.5-ական միավոր, 3-7. Ադամս, Գրիշչուկ, Նակամուրա, Նեպոմնյաշչի, Յակովենկո՝ 4-ական, 8-13. Արոնյան, Վալյեխո, Դին Լիժեն, Լի Չաո, Ռապպորտ, Հոու Յիֆան՝ 3.5-ական, 14-15. Սալեմ, Համմեր՝ 3-ական, 16-17. Տոմաշեւսկի, Էլյանով՝ 2.5-ական, 18. Ռյազանցեւ՝ 2 միավոր:

Այսօր՝ փետրվարի 26-ին կկայանա ութերորդ տուրը, որտեղ Արոնյանը սպիտակներով կխաղա Նակամուրայի հետ:

Աղբյուրը և լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ