Լեւոն Արոնյանը «Գրան Պրի» մրցաշարի վերջին տուրում պարտություն կրեց

11:33 - 28 Փետ, 2017

Շարժայում ավարտվել է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլը (18 մասնակից, շվեյցարական մրցակարգ, 9 տուր):  Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նախորդ ութ պարտիաները ոչ-ոքիով ավարտելուց հետո եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենին եւ 4 միավորով պայքարն ավարտել է 13-րդ հորիզոնականում:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. 1-3. Ալեքսանդր Գրիշչուկ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Շախրիյար Մամեդյարով՝ 5.5 ական միավոր (հաջորդականությունը որոշվել է միմյանց միջեւ խաղացված պարտիաների արդյունքով), 4-8. Դին Լիժեն, Մայքլ Ադամս, Դմիտրի Յակովենկո, Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի՝ 5-ական, 9-12. Ռիչարդ Ռապպորտ, Պավել Էլյանով, Լի Չաո, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս՝ 4.5-ական, 13-14. Լեւոն Արոնյան, Հոու Յիֆան՝ 4-ական, 15-17. Սալեմ Սալեհ, Ջոն Լյուդվիգ Համմեր, Եվգենի Տոմաշեւսկի՝ 3.5-ական, 18. Ալեքսանդր Ռյազանցեւ՝ 3:

Աղբյուրը և լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ