Հայ հրաձիգները` Եվրոպայի առաջնությունում

16:07 - 10 Մար, 2017

Սլովենիայի Մարիբոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել մեծահասակները:

Տղամարդկանց մրցաշարում 10 մ օդամղիչ ատրճանակ ձեւում Հայաստանը ներկայացրեց Նորայր Առաքելյանը: Հայ հրաձիգը որոկավարման փուլում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը եւ եզրափակիչ դուրս գալ չկարողացավ:

Երեկ երիտասարդների խառը թիմային պայքարում 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում Հայկ Բաբայանին եւ Ալլա Պողոսյանին նույնպես չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:

Մեր հրաձիգները 16-րդն էին:

Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի

Այլ նորություններ