ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԳՈՀԱՑՐԻՆ

11:17 - 22 Օգո, 2023

<< Փարիզ - 2024 >> կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն ասել է, որ վերջին օրերի  ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված թեստային միջոցառումները ցույց են տվել, թե որքանով են իրենք պատրաստ  օլիմպիական խաղերին: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին՝  իրենց անգնահատելի աջակցության համար: Էստանգեն  նշել է, որ թեստային իրադարձությունները շատ բան սովորեցրին, ինչը թույլ տվեց շտկել թերությունները և սպասել ամառային սպորտի համաշխարհային իրադարձության մեկնարկին: Փարիզը կազմ ու պատրաստ սպասում է օլիմպիականներին, թեև դեռ աշխատանքներ կան, որոնք ավարտին կհասցվեն մինչ խաղերը:

Ստուգողական մրցաշարերն անցկացվել  են  եռամարտ և նետաձգություն մարզաձևերից,  որոնք հնարավորություն են տվել կազմակերպիչներին, մարզիկներին և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին  փորձարկել խաղերի մրցավայրերը: 

Այլ նորություններ