Սլավիկ Հայրապետյանը երրորդն է Լյուքսեմբուրգի միջազգային մրցաշարում

11:58 - 13 Մար, 2017

Մարտի 10-12-ը Լյուքսեմբուրգում կայացած Coupe du Printemps 2017 միջազգային մրցաշարում հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ մարզիկը կարճ եւ կամավոր ծրագրերում, համապատասխանաբար, 54.63 եւ 47.11 միավորով ցույց է տվել երրորդ արդյունքը եւ ընդհանուր հաշվարկում 101.74 միավորով բարձրացել պատվո պատվանդանի երրորդ աստիճան:

Իսկ ոսկին եւ արծաթը նվաճել են ճապոնացիներ Ունո Շոմուն (199.37) և Մուրու Տակախիտոն (141.06):


Լուսանկարը` Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի

Աղբյուրը` isu.org


Այլ նորություններ