Դոհա. Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում

20:00 - 24 Մար, 2017

Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր կայանում են եզրափակիչները:

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում:

Դավթյանը զիջեց միայն հունգարացի եւ չինացի մարմնամարզիկներին:

Արթուր Դավթյանն այսօր հանդես եկավ նաեւ ազատ վարժության եզրափակչում եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Քիչ անց օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ