Երկու հայ թաեքվոնդոիստներ պայքարից դուրս մնացին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

13:58 - 07 Ապր, 2017

Սոֆիայում ընթացող թաեքվոնդոյի մինչեւ 21 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ապրիլի 6-ին 58 կգ քաշային կարգում հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչներ Ալբերտ Հովհաննիսյանը եւ Գարեգին Մախմուրյանը: Մեր երկու մարզիկները պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում եւ դուրս մնացին մեդալների համար հետագա պայքարից:

Այսօր Բուլղարիայի մայրաքաղաքում տատամի կմտնի մեր թիմի վերջին անդամը՝ Հենրիխ Բադալյանը (68 կգ):

Այլ նորություններ