Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 414 կգ արդյունք (184+230):
Երկրորդ տեղը զբաղեցրեց Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ արդյունքով (165+210) գրավեց 7-րդ տեղը:
Այսօր երեկոյան +105 կգ քաշային կարգում հանդես կգան Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը: