Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

23:24 - 22 Մայ, 2017

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում այսօր մեկնարկել է մարզաձեւի Հայաստանի բաց առաջնությունը։

Մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։

Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ ունեցան կարճ ծրագրով։ Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Միլյուկովը երկրորդն է։

Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։

Իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։

Վաղը գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով։

Այլ նորություններ