Հաբեթնակ Կուրղինյանը ժամանակավորապես գլխավորում է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը

14:15 - 19 Հուն, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։

Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։

Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, կպատրաստվեն  օգոստոսի  21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Մարզչական շտաբում կշարունակի աշխատել նաեւ Էդգար Ենոքյանը։

Այլ նորություններ