Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթանում է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Կանանց մրցաշարում Հայաստանից հանդես է գալիս մեր առաջատար մարզուհի Կատյա Գալստյանը: Նա 7.5 կմ դասական ոճի որակավորման փուլում, 33 երկրների 60 մարզիկների մրցակցությունում գրավել է հինգերորդ տեղը և մտել է եզրափակիչ:
Վճռական փուլում մրցանակային տեղերի համար պայքարին կմասնակցեն 10 ուժեղագույնները: