Հրաչյա Ռոստոմյան. Առողջ ընտանիքը երկրի կայունության հիմնասյուներից մեկն է

20:32 - 19 Հուլ, 2017

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր այցելեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին:

Պարոն Ռոստոմյանը ողջունեց ընտանիքներին եւ մաղթեց ազնիվ մրցակցություն, որից հետո հետեւեց «պարանի ձգում» մրցաձեւի եզրափակիչ պայքարին:

Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց.

«Մեզ համար կարեւորը ընտանիքի առողջությունն է: Այստեղ խոսքը բարձր նվաճումների մասին չէ: Մենք խոսում ենք առողջ ընտանիքի մասին: Իսկ առողջ ընտանիքը երկրի զարգացման ու կայունության հիմնասյուներից մեկն է:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես բազմաթիվ մարզական մասսայական միջոցառումներ են կազմակերպում՝ անչափ կարեւորելով ազգաբնակչության առողջությունը, արդար պայքարի ոգին եւ պարգեւատրում են ուժեղներին եւ հաղթողներին: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի համար էական չէ, թե ով է կազմակերպիչը, այլ այն, որ արվում է ընտանիքների համար: Դրանում կհամոզվեք նաեւ հուլիսի 22-ին, երբ կամփոփվեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի վերջնական արդյունքները»:

Այլ նորություններ