Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության պայքարում մնացած միակ հայ բռնցքամարտիկը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, քառորդ եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց կուբացի Տոլեդո Լոպեսին:
Ավելի վաղ՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը 1/8-րդ եզրափակիչ փուլում 3:0 հաշվով պարտվել է ալժիրցի Մուհամեդ Ֆլիսիին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը զիջել էր Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, բելառուս Ասանաու Դմիտրիին: