Ըմբիշ Լևոն Ասատրյանը դարձել է վետերանների աշխարհի չեմպիոն

16:15 - 14 Հոկ, 2015

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը 76 կգ քաշային կարգի Լևոն Ասատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Ասատրյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ  գերազանցեց ֆրանսիացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր թուրք Էրթան Ույսալից: Եզրափակչի ուղեգրի համար Ասատրյանը պայքարեց պարսիկ Ահմադի Մուհամադի հետ: Հայ վետերան ըմբիշը բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ:

Եզրափակիչ գոտեմարտում Լևոն Ասատրյանը առավելության հասավ Թուրքիայի մեկ այլ ներկայացուցչի՝  Մելեք Աբդուլմութալիփի նկատմամբ և դարձավ ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն:

Լուսանկարը՝ uww.org

Այլ նորություններ