Հայաստանցի շախմատիստը մոտ է հաղթանակին վետերանների Եվրոպայի առաջնությունում

13:29 - 20 Օգո, 2017

Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվում է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի եզրափակիչ տուրից առաջ միանձնյա առաջատար է Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը:

Հայաստանցի գրոսմայստերն 8 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Կես միավորով նրան զիջում է ռուսաստանցի միջազգային վարպետ Եվգենի Կալեգինը: Եվս հինգ շախմատիստներ ունեն 5.5-ական միավոր:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուր, 51 մասնակից:

Եզրափակիչ տուրը կկայանա այսօր: Որոշիչ պարտիայում Մովսիսյանը սպիտակներով կխաղա Կալեգինի հետ:

Այլ նորություններ