Հայաստանի ձյուդոյիստներն աշխարհի առաջնությունում դուրս են մնացել պայքարի կեսից

15:52 - 30 Օգո, 2017

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել տարվա գլխավոր ստուգատեսում եւ դուրս են մնացել հետագա պայքարից:

Այսօր 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը հաղթանակով է մեկնարկել: Նա 1/64-րդ եզրափակչում առավելության է հասել Գանայի ներկայացուցիչ Էմանուել Նարթեյի նկատմամբ, սակայն 1/32-րդ եզրափակչում զիջել է իսրայելցի Թոհար Բուտբոլին:

Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Ճապոնիան ներկայացնող Սոյչի Հաշիմիտոյին:

Երեկ կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանին բարդ մրցակից էր բաժին հասել: Բալասանյանը 1/32-րդ եզրափակչում պարտվել է ճապոնացի Նացումի Ցունոդային, որը դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Այսպիսով, հայ ձյուդոյիստներն ավարտեցին մրցելույթներն աշխարհի առաջնությունում:

Այլ նորություններ