Երեւանում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
Եզրափակիչ խաղում հանդիպեցին Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով/Իգոր Վելիչկո եւ Ռուսլան Դայանով/Յուրի Բոգատով զույգերը: Համառ պայքարում հաղթեց առաջին զույգը:
Երրորդ տեղն զբաղեցրեց Ալեքսանդր Կովալենկո/Ալեքսանդր Դեդկով երկյակը Բելառուսից: