ԵԱ. Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը բրոնզե մեդալ նվաճեց

20:46 - 16 Սեպ, 2017

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 90 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոյիստը հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Ապոր Տոթին։

Հայաստանի հավաքականի անդամներ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ) եւ Վահագն Չալյանն (81 կգ) անհաջող հանդես եկան՝ ժամանակից շուտ դուրս մնալով մեդալի համար պայքարից։

Այլ նորություններ