Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում

10:00 - 22 Հոկ, 2015

Լևոն Արոնյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:

  Լևոն Արոնյանը գավաթի խաղարկության այս տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղաց Պերես Լայների հետ: «Սիբերիա»-ն ընդհանուր 1,5-4,5 հաշվով հաղթեց «Մեդնի Վստադնիկ»-ին: «Սիբերիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարների շարքում է:

Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը պարտվեց: Նա խաղում էր Լելա Ջավախաշվիլիի հետ սև խաղաքարերով: Մկրտչյանի «Ուգրա»-ն պարտվեց ընդհանուր 0,5-3,5 հաշվով՝ վրացական «Նոնա» թիմին: Այժմ «Ուգրա»-ն 4-րդ տեղում է:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:   

Այլ նորություններ