Հայաստանի առաջատար մարմնամարզիկները հաջող մասնակցություն են ունեցել Platinum League առցանց մրցաշարում:
Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը առաջինն է ճանաչվել հենացատկում, իսկ Արթուր Ավետիսյանը՝ օղակների վրա վարժությունում: Փարիզի խաղերի մասնակից Վահագն Դավթյանը օղակների վրա վեցերորդ տեղն է գրավել:
Նժույգթափերում ոսկե մեդալի է արժանացել երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը, իսկ Գագիկ Խաչիկյանը գրավել է երկրորդ տեղը: