ԵԱ. Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

18:06 - 17 Հոկ, 2017

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում  69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 20 տարեկանների պայքարում։

Պոկում վարժությունում Հրայրը գլխավերեւում պահեց 135 կիլոգրամը, հաջորդ երկու մոտեցումներում հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել 138 կգ-ը։ Այս վարժությունում նրա ցուցանիշը երրորդն էր։ Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը երեք մոտեցումներից միայն մեկում կարողացավ կամքին ենթարկել 155 կգ ծանրաձողը (6-րդ արդյունք): Երկու վարժությունների արդյունքում Հովհաննիսյանը երկամարտի 290 կգ-ով (135 + 155) զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Քիչ հետո Մ23 տարեկանների պայքարում հարթակ կմտնի 58 կգ քաշային Իզաբելա Յալյանը։

Այլ նորություններ