ԱՅՍՕՐ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

11:07 - 20 Ապր, 2022

Օրավուր թեժանում  է Սոֆիայում ընթացող  Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնության ընթացքը: Այդպես էլ պետք է լինի, որովհետև ասպարեզում մնացել են ուժեղները, նրանք , ովքեր արդեն կիսաեզրափակիչում են և իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:

Հաջողակների թվում են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ:

Բրոնզե մեդալի համար պայքարում  երևանցի Էրիկ Իսրայելյանը / 60 կգ /,  վանաձորցի Արես Հակոբյանը / 67 կգ /  և  դարձյալ երևանցի Համլետ Ադամյանը / 80 կգ / հաղթեցին մրցակիցներին:

Այսօր տեղի կունենան եզրափակիչ մտնելու համար մենամարտերը:   Մեր եռյակից էրիկը  և  Արեսը ցերեկային  մրցահերթում իրենց հարաբերությունները կորոշեն   համապատասխանաբար վրացի Գոչա Գորդուլավայի և իսպանացի Սորկո Գոուլաբալի, իսկ երեկոյան մրցումներում Համլետը  կմրցի սերբ Մարկո Պիզուրիկայի հետ:

Զինվենք համբերությամբ և հետևենք առաջնության ընթացքին:

 

 

Այլ նորություններ