Եվրոպայի ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում ՀՀ փոխչեմպիոն Երեւանի «Նոան» սեփական հարկի տակ հյուրընկալեց Սլովակիայի «Ռուժոմբերոկին»։
Հանդիպումը տեղի ունեցավ Աբովյանի քաղաքային ստադիոնում:
Տանտերերը համոզիչ հաշվով /3:0/ հաղթեցին մրցակցին:
Պատասխան խաղը կանցկացվի օգոստոսի 29-ին՝ Սլովակիայում։