ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ հայտարարությունը

11:20 - 21 Դեկ, 2017

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հայտարարում է՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես պաշտոնական տվյալներ են ընդունում միայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ցանկացած հասարակական կազմակերպություն, այդ թվում նաեւ՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իրավունք ունի ընտրելու տարվա լավագույն մարզիկների իր թեկնածուներին, ինչը, սակայն, որեւէ առնչություն չունի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված  վերոհիշյալ մրցույթի հետ:

Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: 2017 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության միջոցով:

Այլ նորություններ