ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ

11:57 - 01 Փետ, 2024

Որոշ ընդմիջումից հետո Հայաստանի  բասկետբոլի հավաքական է վերադարձել  Զարեհ Զարգարյանը։ Նա ընդգրկվել է առաջիկա հանդիպումների հայտացուցակում։

Զարգարյանի մասնակցությամբ մեր ընտրանին  2016թ.  նվաճել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը:

Վերջին տարիներին Զարեհը հանդես է եկել  մարզաձևի  հայ-ամերիկյան ասոցիացիայի լիգայում (AABA) և Նավասարդյան խաղերում:

Նշենք, որ փետրվարի 22-ին և 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի աշխարհի 2027թ.  առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումները, նախ ՝ Ավստրիայի, ապա, սեփական հարկի տակ, Ալբանիայի  թիմերի հետ:

Այլ նորություններ