Շախմատ. Ռոբերտ Հովհաննիսյանը մեկնարկում երկու հաղթանակ տարավ

12:24 - 14 Հուն, 2018

Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունում երեկ կայացան երկրորդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով հաղթեց Տիգրան Պետրոսյանին եւ մեկնարկում տարած երկու հաղթանակներով գրավեց առաջատարի դիրքը:

Մյուս պարտիաների արդյունքները. Զավեն Անդրիասյան-Արման Փաշիկյան՝ 0:1, Տիգրան Հարությունյան-Կարեն Գրիգորյան՝ 1:0, Սամվել Տեր-Սահակյան-Մանուել Պետրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Շանթ Սարգսյան՝ ոչ-ոքի: Հայկ Մարտիրոսյանն ազատ էր:

Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 2 միավոր, Փաշիկյան՝ 1.5, Գաբուզյան, Հարությունյան, Սարգսյան, Մ. Պետրոսյան, Գրիգորյան՝ 1-ական, Մարտիրոսյան, Տեր-Սահակյան, Տ. Պետրոսյան՝ 0.5-ական, Անդրիասյան՝ 0:

Այսօր կայանալիք երրորդ տուրում կհանդիպեն. Փաշիկյան-Հարությունյան, Սարգսյան-Անդրիասյան, Հովհաննիսյան-Գաբուզյան, Մ. Պետրոսյան-Տ. Պետրոսյան, Մարտիրոսյան-Տեր-Սահակյան, Գրիգորյանն ազատ է:

Այլ նորություններ