Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները

17:55 - 16 Հուն, 2018

Բասկետբոլի 2018 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հանդես կգա A ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի եւ Մոլդովայի հավաքականները:

Հայաստանի մինչեւ 18 տարեկանների թիմն ուժերը կչափի Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի եւ Մալթայի հետ:

Մինչեւ 20 տարեկանների հավաքականը հանդես կգա 2018 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվեց C ենթախմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ