ԹԻՄԱՅԻՆՈՒՄ ՝ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ

10:27 - 16 Մար, 2023

Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի /  մինչև 23 տարեկանների մասնակցությամբ  / Եվրոպայի առաջնությունը:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի չորս սաներ դարձան մրցանակակիր:

Առավել հաջող հանդես եկավ Կարապետ Մանվելյանը (55 կգ), որը գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով: Նրա թիմակիցներ Հովհաննես Հարությունյանը (87 կգ) , Հայկ Խլոյանը (97 կգ)  և  Ալբերտ Վարդանյանը (130 կգ)  դարձան բրոնզե մեդալակիրներ:

Թիմային պայքարում մերոնք ճանաչվեցին հինգերորդը:

Բուխարեստի մրցագորգերն արդեն կտրամադրվեն ազատ ոճի ըմբիշներին:

 

 

Այլ նորություններ