Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

21:00 - 22 Հուն, 2018

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունը: Վերջին տուրի որոշիչ պարտիայում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Տասնմեկերորդ տուրի արդյունքները. Սամվել Տեր-Սահակյան-Շանթ Սարգսյան՝ 0:1, Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան-Տիգրան Հարությունյան, Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան, Տիգրան Պետրոսյան-Արման Փաշիկյան՝ ոչ-ոքի: Մանուել Պետրոսյանն ազատ էր:

Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը (6.5 միավոր): Արման Փաշիկյանը 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:

 

Այլ նորություններ