Վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողներ դարձան ՖԻՄԱ և «Նժդեհ» թիմերը: Տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական ակումբի թիմն է, որն արդեն 10 անգամ անընդմեջ դառնում է Հայաստանի չեմպիոն: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբր զբաղեցրեցին «Ստեփանակերտ» և «Նոր-Նորք Դինամո» թիմերը:
Կանանց պայքարում 13-րդ անգամ Հայաստանի չեմպիոն դարձավ «Նժդեհ» թիմը: «Սիսիան»-ը երկրորդն էր, իսկ ԽՄՕՄՄ-ը՝ երրորդը:
«Առաջնությունը հետաքրքիր ստացվեց: Մեր համար հայտնություն դարձան մի քանի մարզիկ: Իմ կարծիքով` թիմերի լավ պատրաստվածությունը կապված է Համահայկական խաղերի և լողափնյա վոլեյբոլի հետ: Մենք տեսանք երիտասարդների, ովքեր իրենց հրաշալի դրևորեցին: Այս առաջնության վերջին խաղերը շատ սուր ստացվեցին, քանի որ ֆավորիտները պայքարում էին միմյանց դեմ: Իմ կարծիքով` մենք ավելի հետաքրքիր առաջնություն կունենանք հաջորդ տարի»,-ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: Հայաստանի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 8-ին: