ԹՈՄԱՍ ԲԱԽԻ ԱՖՐԻԿՅԱՆ ԱՅՑԸ

12:27 - 21 Հոկ, 2024

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի ղեկավարած պատվիրակությունը  պաշտոնական այց է կատարել Աֆրիկա` Սենեգալի Դակար քաղաք, որտեղ 2026թ. տեղի կունենան ամառային պատանեկան օլիմպիական խաղերը:

Հյուրերը  այցելել են  որոշ շինհրապարակներ, ծանոթացել են  կատարվող աշխատանքներին,  հանդիպել են սենեգալցի մարզիկներին  և հետևել մի քանի մարզաձևերի ներկայացուցիչների ցուցադրական ելույթներին:

Պատվիրակության անդամների համար կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել   Սենեգալի ԱՕԿ-ի և Դակարի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ:  

« Սև աշխարհամասը »  ցանկանում է  աշխարհին ցույց տալ, որ մարզական այդ միջոցառումը  պարզապես խաղեր չէ  Դակարի համար, այլ  խաղեր՝  ամբողջ աշխարհի համար:

Միջոցառման  կարգախոսն է «Աֆրիկան ողջունում է, իսկ Դաքարը՝  տոնում »:  

« Դակար – 2026 » պատանեկան օլիմպիական ամառային չորրորդ   խաղերը  տեղի կունենա  Սենեգալում՝ հոկտեմբերի 31-ից`  նոյեմբերի 13-ը:

 

Այլ նորություններ