Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ

12:20 - 09 Մար, 2018

Մարտի 16-ից 29-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին ըստ նախնական տվյալների, կմասնակցի 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր:

Առաջնությունում Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգա նաեւ Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:

Այլ նորություններ