Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան 9-րդ տուրի հանդիպումները

10:19 - 03 Հոկ, 2018

Աստիճանաբար եզրագծին է մոտենում Բաթումում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադան: 8-րդ տուրում մեր տղամարդկանց թիմը միավորները կիսեց լեհերի հետ` 2: 2 և 13 միավորով բաժանում է 3-9-րդ տեղերը: Առաջատարը ԱՄՆ–ի հավաքականն է,որն ունի 15 միավոր: 

Առաջին պարտությունը կրեց Հայաստանի կանանց հավաքականը,որը 1:3 հաշվով պարտվեց ուկրաինացիներին, զիջեց առաջատարի դիրքը և 13 միավորով մի խումբ թիմերի հետ բաժանում է 3-7-րդ տեղերը: 14-ական միավորով առջևում են Չինաստանի և Ուկրաինայի ընտրանիները: 

Մեր երկրի տղամարդկանց թիմի հաջորդ մրցակիցը հնդիկներն են ,իսկ կանանցը` իրանցիները:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ