Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց լեհերին

11:17 - 21 Նոյ, 2015

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Լեհաստանի թիմին: Այս տուրում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը: Ոչ-ոքի գրանցեցին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Այժմ շախմատի Հայաստաննի հավաքականը 4-րդ տեղում է:

Կանանց թիմը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը պարտվեց, Լիլիթ Մկրտչյանը հաղթեց: Միավորը կիսեցին Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: Կանանց պայքարում առաջատարը Ռուսաստանի թիմն է: Հայաստանը 10-րդ տեղում է:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ավարտին մնացել է 2 տուր:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ