Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հետ

00:37 - 22 Նոյ, 2015

Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստան-Ռուսաստան հադիպումն ավարտվեց 2-2: Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանի հաջողվեց հաղթել, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտվեց:

Կանանց հավաքականը մրցում էր Ավստրիայի հավաքականի հետ: Թիմի կազմում պարտություն կրեցին Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթեց: Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց: Հայաստան-Ավստրիա 1,5-2,5:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կավարտվի նոյեմբերի 22-ին: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ