ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

16:33 - 03 Նոյ, 2018

Ցավով տեղեկացա հայկական ծանրամարտի լեգենդի`աշխարհահռչակ մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանի անցած փառահեղ մարզական ուղին օրինակ է ծառայել հազարավոր երիտասարդ մարզիկների համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում ընդօրինակել են լեգենդար մարզիկի փորձն ու ձգտել նմանվել նրան: Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում և դարձել անպարտելիության ու սպորտային բարձունքների նվաճման անգերազանցելի էտալոն: Տասնամյակներ շարունակ Յուրի Վարդանյանի հաղթանակները աննկարագրելի հպարտության և հիացմունքի զգացողություններ են պարգևել համայն հայությանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, հայ մարզաշխարհի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հայ մեծանուն ծանրամարտիկի՝ Յուրի Վարդանյանի հարազատներին, ընկերներին և բոլոր մերձավորներինկիսում նրանց անդառնալի կորստի վիշտը և իմ անվերապահ զորակցությունը հայտնում նրանցՀավե՛րժ հիշատակ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյան 

Այլ նորություններ