Հրաձգության միջազգային ֆեդերացիայի / ISSF / գլխավոր ասամբլեան, որը նախատեսված էր Մյունխենում, նոյեմբերի 21-ին, չեղյալ է հայտարարվել: Որոշումն ընդունվել է 110 ազգային ֆեդերացիաների հետ խորհրդակցելուց հետո։
Ավելի վաղ, ֆեդերացիան չեղյալ էր հայտարարել նաև ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը օլիմպիական վարկանիշային էր։ Այժմ Եվրոպայի ներկայացուցիչները պետք է օլիմպիական տեղերի համար պայքարեն Ֆինլանդիայի Լոհայում՝ փետրվարի 26-ից մարտի 8-ը և Խորվաթիայի Օսիեկում ՝ մայիսի 23-ից հունիսի 6-ը:
Եթե ISSF- ին չհաջողվի անցկացնել նշած մրցումները , Տոկիոյի խաղերին կմասնակցեն եվրոպական վարկանիշային աղյուսակի լավագույն հրաձիգները։