Գերմանիայի Համբուրգ քաղաքում իրենց մարզումներն են շարունակում Հայաստանի առաջատար ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ /: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ մեր մարզիկները փետրվարի 22 – 24 –ը կմեկնեն Դյուսելդորֆ և կմասնակցեն << Մեծ սաղավարտ >> անվանումով միջազգային խոշոր մրցաշարին: Այն վարկանիշային է: Մրցումներում Տոկիոյի 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի միավորների համար կպայքարեն 98 երկրների 721 պատվիրակներ: Իսկ Գյումրիում փետրվարի 24 –ին կմեկնարկի ՀՀ երիտասարդական առաջնությունը: Նախնական հայտ են ներկայացրել 100 մարզիկ –մարզուհիներ: Տղաները հանդես կգան յոթ, իսկ աղջիկները ` հինգ քաշային կարգերում: Մրցումների արդյունքներով կկազմվի հավաքական, որը հանդես կգա առաջիկա միջազգային մրցաշարերում:
ՀԱՕԿ լրատվական բաժին