Արծաթե եւ բրոնզե մեդալներ՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից

10:00 - 13 Մար, 2019

Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Գարիկ Կարապետյանը դարձել է աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գեւորգ Ղահրամանյանը գրավել է երրորդ տեղը: Երկամարտում Կարապետյանը գրանցել է 305 կգ (137+168) արդյունք, իսկ Ղահրամանյանը՝ 304 կգ (134+170): Չեմպիոնի կոչումը նվաճել է Սաուդյան Արաբիան ներկայացնող Յուսեֆ Ալոթմանը՝ 307 կգ (136+171):

Աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը (76 կգ), որը հանդես կգա մարտի 13-ին:

Ծանրորդները Լաս Վեգաս են մեկնել մարզիչներ Գեւորգ Դավթյանի եւ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Այլ նորություններ