Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է «Արցախը»:
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 91:56 հաշվով հաղթել է «Էրեբունի Սեդարս» ակումբին:
Եզրափակիչում «Արցախի» մրցակիցը կլինի «Ուրարտու» - «Արագած» զույգի հաղթողը: Կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ուրարտուն» առավելության է հասել 112:90 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին՝ ժամը 18:30-ին, Օլիմպավանում: