Աշոտ Դանիելյան. 1-2 տարուց Լիաննա Գյուրջյանն առաջատար կդառնա մեծահասակների պայքարում

17:22 - 12 Ապր, 2019

Լիաննա Գյուրջյանի անձնական մարզիչ Աշոտ Դանիելյանը մեկնաբանեց 17-ամյա մարզուհու ելույթը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում:

Երկամարտում չորրորդ տեղը գրաված Գյուրջյանը հրում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ:

«Շատ գոհ եմ Լիաննա Գյուրջյանից, քանի որ նա կարողացավ լիարժեք աշխատել, օգտագործեց ամբողջ կարողությունները եւ բարձրացրեց առավելագույն կիլոգրամներ:

Այն, որ մեդալները կփոխվեն, դա ժամանակի խնդիր է: 1-2 տարի հետո Լիաննան առաջատար կդառնա մեծահասակների պայքարում եւ կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Պոկում վարժությունում եւս կարող էինք նվաճել մեդալ, սակայն դա երեւում է միայն մրցման ավարտից հետո: Լիաննայի մասնակցությունը գնահատում եմ գերազանց: Հաջորդ մրցումներին կաշխատենք ավելացնել մեդալների քանակը»,- ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում հանդես եկան 7 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հույն Էլենի Կոնստանտինիդին, որի երկամարտի արդյունքն էր 223 կգ (97+126): Երկրորդ տեղը գրավեց գերմանացի Նինա Շչրոթը՝ 222 կգ (102+120), իսկ լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Աննա Վանբելինգենը՝ 221 կգ (103+118):

Այլ նորություններ