Լոզան-2020-ի մասնակիցներն Օլիմպիական խաղերի շունչը կզգան օդանավակայանից

14:00 - 02 Մայ, 2019

2020թ. Լոզանում անցկացվելիք պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն եւ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի օդանավակայանը կնքել են համագործակցության պայմանագիր: Խաղերի համար Շվեյցարիա ժամանած մարզիկներն ինքնառիթից մինչեւ օդանավակայանի տարածք կհասնեն Լոզան-2020-ի գույներով ներկված հատուկ ավտոբուսով:

«Հենց Ժնեւի օդանավակայանից կսկսվի մեր ծանոթությունը մարզիկների հետ: Յուրօրինակ ավտոբուսը մասնակիցներին թույլ կտա Շվեյցարիա ժամանելուց անմիջապես հետո զգալ Օլիմպիական խաղերի շունչը»,- ասել է Լոզան-2020-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Յան Լոգանը:

Լոզան-2020 Օլիմպիական խաղերի համար օդանավով Շվեյցարիա են ժամանելու 15-18 տարեկան մոտ 1880 մարզիկներ:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականի հունվարի 9-22-ը:

Այլ նորություններ