
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Կաբարդինո-Բալկարիայի Նալչիկ քաղաքում: Թիմը նախապատրաստվում է Մոլդովայի Քիշնև քաղաքում հոկտեմբերի 31-ին մեկնարկելիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը:
Մարզիկների հետ են գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը և մարզաձևի հանրապատեկան ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը: