Թուրքիայի Անթալիա քաղաքում, սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում, օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր, երևանցի Արթուր Դավթյանը հենացատկում նվաճեց հաղթողի կոչումը։
Օղակներ մրցաձևի եզրափակիչում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եզրափակեց լավագույն յոթնյակը: