Գուրգեն Հովհաննիսյան. Հաղթելու ցանկությունը մեծ էր

17:45 - 24 Հուն, 2019

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում թուրք Իլյաս Մուչահիտի նկատմամբ 3։2 հաշվով դժվարին հաղթանակից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին:

«Շատ դաժան մենամարտ էր՝ հատկապես, որ մրցակիցս թուրք էր: Մեծ էր և՛ լարվածությունը, և՛ հաղթելու ցանկությունը։ Եվս մեկ հաղթանակ եւ կունենամ առնվազն բրոնզե մեդալ։ Ամեն ինչ կանեմ հունիսի 26-ին կայանալիք հաջորդ մենամարտում հաղթելու համար»,- նշեց հայ բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:

Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ:

Այլ նորություններ