ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

11:27 - 27 Նոյ, 2024

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը թևակոխել է վճռական փուլ:

Առաջին քառյակի թիմերը, կիսաեզրափակիչի ծրագրով, միմյանց միջև որոշում են մրցանակակիրներին:

Երեկ մրցեցին  բանակի կենտրոնական մարզական ակումբի  երկու թիմերը: ԲԿՄԱ -ն 88:69 հաշվով հաղթեց ԲԿՄԱ 2-ին և մտավ եզրափակիչ:  

Հանդիպման ամենադիպուկ խաղացողը  Յուրա Մելիքյանն էր (ԲԿՄԱ)՝  21 միավոր: Նա նաև 17 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց  չորս  արդյունավետ փոխանցում:

Վճռական փուլի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք << Ֆոքսիս >>   - << Ուրարտու >> թիմերի պայքարից հետո: Հաղթողը այնուհետև ԲԿՄԱ –ի հետ կմրցի երկրի չեմպիոնի,  իսկ պարտվողը՝ ԲԿՄԱ – 2 –ի հետ կայանալիք մրցամարտում կորոշի բրոնզե մեդալակրին: 

 

Այլ նորություններ