Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում

16:47 - 26 Հուն, 2019

52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում։

Հարությունյանի մրցակիցն Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարն էր, ում հայ բռնցքամարտիկը պարտվեց 0։5 հաշվով։

Հիշեցնենք, որ Բարեղամ Հարությունյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 4։1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևին։

Հունիսի 26-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Այլ նորություններ