Մինսկ-2019. Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

20:12 - 27 Հուն, 2019

Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանին (65 կգ) չհաջողվեց մեդալ նվաճել երկրորդ Եվրոպական խաղերում։

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում Ֆրանգուլյանը գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ և 2։8 հաշվով պարտություն կրեց։

Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալևին։

Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։

Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևին:

Եվրոպական խաղերի ազատ ոճային ըմբշամարտի մրցումներին հայ ըմբիշներից մասնակցել են նաև Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Հովսեփյանը պարտվել է 1/8 եզրափակիչում, իսկ Բարսեղյանը և Գալստյանը՝ 1/4 եզրափակիչում:

Այլ նորություններ